Երևանում շրջիկ խմբերի կողմից կորոնավիրուսի 5628 նմուշառում է կատարվել

Երևան քաղաքում ապրիլի 21-ից մինչ օրս շրջիկ խմբերի կողմից կորոնավիրուսի 5628 նմուշառում է կատարվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 16-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ապրիլի 21-ից Երևան համայնքի ենթակայության տակ գտնվող հիվանդանոցային հաստատությունների պացիենտների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում հաշվառված քաղաքացիների համար իրականացվում է շրջիկ եղանակով նմուշառում: Այս պահին 5628 նմուշառում է արված»,- ասաց Մարությանը: