Հայաստանցիների 53%-ը դրական պատկերացում ունի ԵՄ մասին՝ համեմատած 2016թ.-ի 44%-ի հետ․ նոր ուսումնասիրություն

«EU NEIGHBOURS east» նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ տարեկան կտրվածքով:

2020թհարցմանարդյունքներիհամաձայն՝

  • Հայաստանցիների 53%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին՝ համեմատած 2016թ.-ի 44%-ի հետ: ԵՄ-ի մասին բացասական կարծիքներ ունեցողների թիվն ընդամենը 9% է կազմում:
  • Հայերի 86%-ը (10%-ով ավելի, քան՝ 2016թ.-ին) Եվրոպական միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշը (70%):
  • Հայաստանի ազգաբնակչության 60%-ը վստահում է ԵՄ-ին, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) վստահում է նրանց 51%-ը:
  • Հայաստանցիների 65%-ն իրազեկված է ԵՄ-ի կողմից երկրին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին, իսկ այդ աջակցությանն իրազեկ քաղաքացիների 80%-ն այն արդյունավետ են համարում:

Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ Եվրոպական Միության ևվերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյան գործընկեր երկրներիքաղաքացիների կարծիքն ու իրազեկվածության աստիճանը: Հարցումներն ընդգրկում են հետևյալ լայնթեմաները.

  • ԵՄ–ի վերաբերյալ ընդհանուր ընկալումները
  • ԵՄ–ի հետ ասոցացվող արժեքները
  • Սեփական երկրի հետ ԵՄ–ի հարաբերությունների գնահատում
  • ԵՄ–ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ իրազեկվածության աստիճանև դրա արդյունավետության գնահատում
  • Տեղեկատվության աղբյուրներ
  • Երկրի գնահատում և ապագայի վերաբերյալ սպասումներ

Հետազոտությունն (դաշտայինաշխատանքներնանցէկացվել 2020թ.-իփետրվարմարտամիսներին (մինչև COVID19 ճգնաժամը) և հիմնված է յուրաքանչյուր երկրի համար 1000 անձիցբաղկացած ներկայացուցչական ընտրանքի շրջանակում իրականացված դեմ առ դեմ հարցազրույցներիվրա:

Հանրային կարծիքի 2020թ. ուսումնասիրության արդյունքների տարածաշրջանային համատեսքինծանոթանալու համար այցելեք այստեղ: