ԲՀԿ-ը ՀՅԴ և Հայրենիք կուսակցությունների հետ քննարկում է ընդհանուր օրակարգի հարցը․ Իվետա Տոնոյան․ Lragir.am

«ԲՀԿ դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք խոսել ենք երկրում արմատական փոփոխություններ կատարելու մասին, և այս առումով որևէ փոփոխություն մեր տեսակետներում չի եղել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Այս մասին տեղեկացնում է Lragir.am-ը։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկանի վերաբերյալ դատարանի որոշմանը՝ Իվետա Տոնոյանը նշեց․ «Սա ոչ մեր հաղթանակն է, ոչ էլ իշխանությունների պարտությունը։ Այս հանգամանքն ընդամենը եկավ ապացուցելու օրենքի գերակայության առաջնահերթության վերաբերյալ մեր տեսակետները։ Եթե մենք ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, ապա դատարանը պարտավոր է իրացնել իրեն վերապահված գործառույթները։ Իրավական առումով մենք նշել ենք, որ որևէ հիմք չկա Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մեջ։ Եվ դատարանը հաստատեց մեր այդ հնչեցրած տեսակետները»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե 2015 թվականի սցենարը չի՞ կրկնվի, Տոնոյանը պատասխանեց․ «Որևէ դեպքում մենք համեմատականներ չենք ուզում անցկացնել նախկինի և ներկայի միջև։ 2015 թվականին կար իրավիճակ, երբ ընդամնեը մեկ գիշերվա մեջ մեր շուրջ 700 համակիրներ ձերբակալվեցին, կար իրավիճակ, երբ մաիպուլյատիվ լրատվության միջոցով ներկայացվում էր, որ ժողովրդական այդ պայքարն իրականացվում էր անձնական ինչ-ինչ շահերով։ Եվ կար իսկապես պայթյունավտանգ իրավիճակ, հնարավոր էր ամեն բան, և Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ փակում է քաղաքականության էջը, որպեսզի որևէ ողբերգական հետևանք չլիներ։ Այսօր մենք ունենք Գագիկ Ծառուկյանի և մեր քաղաքական թիմի 100 տոկոսանոց հաստատակամությունը՝ մեր երկրում փոփոխություններ իրականացնելու։ Դուր գա դա ոմանց, դուր չգա, միևնույն է, մենք շարունակելու ենք առաջնորդվել մեր նախանշած օրակարգով»։

Ըստ նրա՝ Հայրենիք կուսակցության ու ՀՅԴ հետ ունեն քննարկման եզրեր՝ մեկ միասնական օրակարգ ձևավորելու վերաբերյալ։  «Եվ մենք առաջնորդվում ենք հիմա այդ գործընթացով։ Մենք քաղաքական քննարկումների փուլում ենք»,- հավելեց Տոնոյանը։

Մանրամասները՝ այստեղ