Նոր օրենքը կվերացնի՞ բյուրոկրատական քաշքշուկները

ՀՀ-ում նախկինում գործող եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների մասին օրենքներին փոխարինելու է նոր` եկամտային հարկի մասին օրենքը, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից 2010 թ-ին եւ ուժի մեջ է մտնելու 2013 թ-ի հունվարի 1-ից:

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այս մասին հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը:

Ըստ նրա` նոր օրենքը գրեթե չի տարբերվում նախկին եկամտահարկի մասին օրենքից` բացառությամբ մի կետի, որով նվազագույն աշխատավարձը նույնպես կհարկվի:

«Եթե մարդը ստանում է 30 հազար կամ 40 հազար, ապա նոր օրենքով այդ գումարն ամբողջությամբ ենթակա է հարկման: Նվազագույն աշխատավարձը, ըստ նոր օրենքի, նույնպես կդիտվի որպես հարկային բազա»,- ասաց գործատուների հանրապետական միության տնօրենը` հավելելով, որ եկամտահարկի մասին նոր օրենքի ուժը նաեւ կտարածվի այն օտարերկրացիների վրա, որոնք աշխատում են Հայաստանում: Կարդալ ավելին