Ադրբեջանի վերջին հարձակումը Տավուշի վրա հրադադարի համաձայնագրի խախտում և ադրբեջանցիների կողմից իրենց սահմանները մշտադիրտարկելուց հրաժարվելու արդյունք է․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Թի Ջեի Քոքս Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սադրիչ գործողություններին, պահպանվող լարվածությանը.

«Ադրբեջանի վերջին հարձակումը Տավուշի, Հայաստանի վրա հրադադարի համաձայնագրի խախտում և ադրբեջանցիների կողմից իրենց սահմանները մշտադիրտարկելուց հրաժարվելու արդյունք է: Խաղաղությանն ուղղված սպառնալիքի դատապարտման հարցում ԱՄՆ-ը պետք է վճռական դիրքորոշում ցուցաբերի»: