Ազգային ժողովը ԿԲ խորհրդի անդամի ընտրության քվեարկությունը կիրականացնի հուլիսի 16-ին

ՀՀ Ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկությունը կիրականացնի վաղը` հուլիսի 16-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում ասաց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Կենտրոնական բանկի խորհրդի անդամի քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 16-ին, ժամը 12:00-13:00-ն, Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում»,- ասաց Հովակիմյանը:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացվել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: