Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած անձինք եղել են 63-94 տարեկան

Հեղինակ MediaLab

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35254 դեպք, որոնցից 24206-ն` առողջացած, 662-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10171 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 148180 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 273 նոր դեպք և 704 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 215 է: