Դրամատիկական թատրոնի 300 հոգու համար նախատեսված դահլիճը հանդիսատեսին կներկայանա ավելի հարմարավետ պայմաններով՝ օդափոխության նոր համակարգով, նոր բազկաթոռներով․ Տիգրան Վիրաբյան

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շենքային պայմանները բարելավվում են, կատարվում են վերանորոգման աշխատանքներ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«Տեղյակ եք, որ Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սկսեց վերազինվել 2019թ. Երևանի բյուջեով: Այդ նպատակի համար 157 մլն դրամ հատկացվեց: Տեղադրված լուսաձայնային նոր տեխնիկան Հայաստանում առաջինն է իր տեսակով: Հնչյունային մասնագետները կաշխատեն նոր թվային համակարգով, իսկ շուրջ 300 հոգու համար նախատեսված դահլիճը հանդիսատեսին կներկայանա ավելի հարմարավետ պայմաններով՝ օդափոխության նոր համակարգով, նոր բազկաթոռներով եւ այլն: Ի դեպ, վերջին անգամ թատրոնը նորոգվել էր շուրջ 20 տարի առաջ:

Հիմա ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ հաջորդիվ նախատեսում ենք հիմնանորոգել եւ տեխնիկապես վերազինել համայնքային ենթակայության մյուս երկու՝ Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոննները: Այժմ պատրաստվում են աշխատանքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը: Ծրագիրը կներառվի 2021-ի համայնքային բյուջեում», -գրել է նա:

Տեղյակ եք, որ Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սկսեց վերազինվել 2019թ. Երևանի բյուջեով: Այդ նպատակի…

Posted by Tigran Virabyan on Thursday, July 23, 2020