Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ

«Զորակցություն եւ ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի եւ զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին:

Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում եւ գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ»,- այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում: