Բեյրութում պայթյունն առանց տանիքի Է թողել 300 հազար մարդու

Հեղինակ MediaLab

Հզորագույն պայթյունը, որը մեկ օր առաջ տեղի Է ունեցել Բեյրութում, վնասներ Է հասցրել քաղաքային տարածքի շենքերի կեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, օգոստոսի 5-ին հայտնել Է Լիբանանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Մարվան Աբուդը: Արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, նա նաեւ ասել Է, որ 300 հազար քաղաքաբնակներ մնացել են առանց տանիքի, իսկ պայթյունից վնասը գնահատվում Է 3 մլրդ դոլար:

Պայթյունի ուժն այնպիսին Էր, որ դրա ալիքն զգացել են նույնիսկ Կիպրոսում, որը գտնվում Է Լիբանանի մայրաքաղաքից ավելի քան 200 կիլոմետր հեռավորությամբ: Տվյալներ են ստացել ավելի քան հարյուր զոհերի եւ 4 հազարից ավելի վիրավորների մասին: Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել Է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան: Այն մաքսային ծառայությունների կողմից բռնագրավվել Էր 2014 թվականին: Լիբանանի ներքին գործերի նախարար Ռայյա ալ-Հասանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում նույնպես հայտարարել Էր սելիտրայի պայթյունի մասին:

Ինչպես հաղորդվել Է, Նովոռոսիյսկում Տրանսպորտի աշխատողների միջազգային ֆեդերացիան նշել Է, որ պայթած սելիտրան կարող Է վեց տարի առաջ բռնագրավված լինել RHOSUS մոլդովական նավից: Մոլդովայի դրոշի ներքո նավը կանգնեցվել Էր «նավահանգստի հսկողության տեսուչների կողմից հայտնաբերված շահագործման կանոնների կոպիտ խախտումների, ինչպես նաեւ անձնակազմին աշխատավարձ չվճարելու պատճառով»: Նշվում Է, որ ռուսական անձնակազմը հետագայում հայրենադարձվել Է: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ չորաբեռի տերը նավահանգստում կանգնեցնելու պահին եղել Է Teto Shipping կիպրական ընկերությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը՝ Reuters-ի