Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսը․ Լիտվայի ԱԳՆ

Բելառուսի նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսը։

Նա այս պահին գտնվում է Լիտվայում, ապահով վայրում։ Այդ մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լիկյավիչուսը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիխանովսկայայի կյանքին վտանգ է սպառնում և նրա դեմ մահափորձի ահազանգ կա։