Չորս օրում Հայաստանի շրջակա միջավայրին հասցվել է 5 մլն դրամից ավելի վնաս․ Տեսչական մարմին

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 26 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5․186․910 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 1․300․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տարածած հաշվետվության մեջ նշվում է.

«ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հուլիսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 26 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5․186․910 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 1․300․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 21 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5․186․910 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 70․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 750․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների եւ ռեժիմի խախտման 1 դեպքով նշանակվել է 80․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 14 գործ (952․400 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 664․000 ՀՀ դրամ»։