Հովիկ Աբրահամյանի սենսացիոն հայտարարությունը

Հովիկ Աբրահամյանի սենսացիոն հայտարարությունը
Հովիկ Աբրահամյանի սենսացիոն հայտարարությունը

Ազգային ժողովն այսօր շարունակում է քննարկել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Պատգամավորների հիմնական դժգոհությունը վերաբերում է նրան, որ նախագծի հիմքում հստակ ծրագիր դեռևս չկա: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն էլ երեկվա նիստում նշեց, որ ծրագիրը հետագայում է մշակվելու, եթե ԱԺ-ն արդեն ընդունի օրենքը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր իր ելույթում նշեց, որ նախագիծը կարևոր է Հայաստանի համար, գոնե այս փուլում, երբ կառավարությունը քննադատվում է ներդրումներ չներգրավելու համար: ԱԺ նախագահը նույնպես մտահոգություն հայտնեց ծրագրի բացակայության կապակցությամբ՝ նշելով. «Կառավարություն, դու պետք է բերես նաև ծրագիրը, թե ինչ ես ներկայացնում»:

Հովիկ Աբրահամյանը նաև մտահոգվեց, թե ծրագրի շրջանակներում ապրանքների ներկրման ժամանակ ո՞վ է վերահսկելու՝ ինչ ներկրվեց, ինչ քանակությամբ, ինչքան էր պահանջարկը: Նա նշեց, որ Պետական եկամուտների կոմիտեն պետք է խստացված վերահսկողություն իրականացնի այս ուղղությամբ:

«Կան խնդիրներ, որոնք պետք է ճշտվեն, ես համամիտ եմ: Ծրագրի առկայության պայմաններում այն անպայման պետք է տրամադրվի Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներին»,- ասաց նա:

Հովիկ Աբրահամյանը կոչ արեց պատգամավորներին՝ ովքեր ունեն «ծանոթություն-ընկերություն», ովքեր պատրաստ են նման կարգի ներդրումներ կատարել Հայաստանում, թեկուզ 100 մլն դոլար, անպայման դիմեն կառավարությանը: Կարդալ ավելին