Կայացել է Պուտին-Փաշինյան հերթական հեռախոսազրույցը

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է ղարաբաղյան հակամարտության շփման գծում զինված բախման սրացման մասին քննարկումը, որը ձեռք է բերել մասշտաբային բնույթ և բերում է երկկողմ զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։

Ըստ աղբյուրի, Վլադիմիր Պուտինը դարձյալ ընդգծել է զինված բախման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։

Սա երկու երկրների առաջնորդների արդեն չորրորդ հեռախոսազրույցն է։