«Իմ սեր Գյումրի»․ Այս տարի «Գյումրու օր» տոնակատարությունը կանցկացվի առցանց․ Տեսանյութ

Այս տարի «Գյումրու օր» տոնակատարությունը, համավարակի սահմանափակումների պատճառով, կանցկացվի կանցկացվի առցանց՝ «Իմ սեր Գյումրի» խորագրով։ Այս մասին տեղեկացնում են Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնից։

«Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար տոնն առանց հազարավոր հյուրերի նշելն, իհարկե, անսովոր կլինի, բայց, համացանցի բոլոր հնարավորություններն օգտագործելով, մենք կարող ենք սեպտեմբերի 5-ը դարձնել տարվա ամենագյումրիական օրը․․․Քաղաքի մարդիկ, քաղաքի նոր ու սիրուն, հին ու պատմական վայրերը, քաղաքի մեղեդին ու գույները՝ առցանց՝ հնարավոր բոլոր հարթակներում․․․ », նշվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղարդվում են քաղաքացիների շնորհավորանքներով տեսահոլովակներ։

Իմ Սեր Գյումրի – Անահիտ Քոչարյան

Տոնդ շնորհավո՜ր, իմ ❤️ Գյումրի…___________________Անահիտ Քոչարյան#Իմ_Սեր_Գյումրի #Գյումրու_օր_2020 #Gyumriday2020

Posted by Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին on Wednesday, August 19, 2020

Գյումրու օրվա հետ կապված ֆեյսբուքյան հեշթեգերը հետևյալն են՝ #Իմ_Սեր_Գյումրի #Գյումրու_օր_2020 #Gyumriday2020

Իմ Սեր Գյումրի – Հարություն Հարությունյան

Տոնդ շնորհավո՜ր, իմ ❤️ Գյումրի…___________________Հարություն Հարությունյան#Իմ_Սեր_Գյումրի #Գյումրու_օր_2020 #Gyumriday2020

Posted by Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին on Tuesday, August 18, 2020