Օգոստոսի 28-ից «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը կազմակերպում է Լոս Անջելես-Մոսկվա-Երևան հատուկ չվերթներ

Օգոստոսի 28-ից «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը կազմակերպում է Լոս Անջելես-Մոսկվա-Երևան հատուկ /չարթերային/ չվերթներ։ Լոս Անջելես-Մոսկվա-Երևան չվերթները կկայանան շաբաթը մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Այդ մասին տեղեկացնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:

Հետադարձ՝ Երևան-Մոսկվա-Լոս Անջելես հատուկ /չարթերային/ չվերթները կմեկնարկեն օգոստոսի 27-ից՝ շաբաթական մեկ անգամյա հաճախականությամբ։Չվերթներից կարող են օգտվել միայն Հայաստանի Հանրապետություն կամ ԱՄՆ մեկնող ուղևորները /ՀՀ քաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները/։ Կայուն ուղևորահոսքի դեպքում, չվերթները կարող են դառնալ պարբերական։