Օգոստոսին հանրապետությունում ամենաշատ երեխաները ծնվել են Էրեբունի ԲԿ ծննդատանը

Էրեբունի ԲԿ-ից տեղեկացնում են․

Ամռան վերջին ամսում հանրապետությունում ամենաշատ երեխաները ծնվել են Էրեբունի ԲԿ ծննդատանը։ Օգոստոսին ծնվել է 490 երեխա: Նրանցից 232-ը աղջիկ, իսկ 258-ը տղա են։ Ի դեպ, 11 երկվորյակ կա։