Մենք ունենք էական կորուստներ, հակառակորդի կորուստները ևս զգալի են․ Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմը ունի կորուստներ, էական կորուստներ, հակառակորդը նույնպես ունի զգալի կորուստներ։

Այդ մասին այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահին մարտական ծանր գործողություններ են ընթանում և քանի որ իրավիճակը զարգացող է, որևէ հայտարարություն կարող է ճիշտ դուրս չգալ», -հայտարարեց Փաշինյանը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը զինված հարձակում է սանձազերծել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով։

Նույնիսկ հարձակում է իրականացվել Ստեփանակերտի ուղղությամբ, ինչի հետևանքով կան զոհված քաղաքացիներ, վիրավորներ։