Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնության գալ Ղարաբաղում հրադադար հաստատելու հարցում. գրում է factor.am-ը՝ հղում անելով ria.ru-ին:
«Այո, մենք պատրաստ ենք: Ես դա բազմիցս ասել եմ: Մենք այսօր պատրաստ ենք համաձայնության գալ հրադադարի հարցում, բայց Հայաստանը, նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ հավատարիմ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին», – ասել է Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նաև հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ասել էր հակամարտության դիվանագիտական լուծման անհնարինության մասին: