Ամենակարեւորը, որ ցույց չտվեց Ֆրանսիայի նախագահը

Ամենակարեւորը, որ ցույց չտվեց Ֆրանսիայի նախագահը
Ամենակարեւորը, որ ցույց չտվեց Ֆրանսիայի նախագահը

Ֆրանսիայի նախագահի տարածաշրջանային այցը քաղաքական իմաստով կարծես թե բավական ոչ տպավորիչ ստացվեց: Ֆրանսուա Օլանդը եղավ Ադրբեջանում, հետո Հայաստանում, հետո Վրաստանում, ու վերադարձավ տուն, որտեղ նա ունի բազմաթիվ խնդիրներ՝ նրա վարկանիշի անկումը հասել է կարծես թե «պատմական նվազագույնին»: Ֆրանսիայի հասարակությունը հիասթափվել է իր կատարած ընտրությունից: Ներքին այդպիսի վիճակում հայտնված նախագահները սովորաբար փորձում են ինչ որ բան «հետ բերել» արտաքին ուղղության վրա:

Օլանդի Կովկաս կատարած այցի շարժառիթներից կամ նպատակներից մեկն էլ հավանաբար այդ էր: Ի դեպ, հետաքրքրական է, որ նրա նախորդը՝ Նիկոլյա Սարկոզին, իր պաշտոնավարման վերջին ամիսներին եւս տարածաշրջանային այց կատարեց Կովկաս: Բայց դա Սարկոզիին չօգնեց, հոկտեմբերին այցելելով Կովկաս, նա մայիսին պարտվեց Օլանդին:

Կօգնի՞ արդյոք Կովկասը ֆրանսիացի ընտրողին զգալիորեն հիասթափեցրած Օլանդին: Այդ տեսանկյունից, Օլանդի Կովկասյան այցում երեւի թե հատկանշական էր Հայաստանում նրա արած հայտարարությունը, թե Ֆրանսիան որեւէ խնդիր չի տեսնում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում: Դա Կովկասից Ֆրանսիայի նախագահի ակնհայտ մեսիջն էր Պուտինին, որն, ի դեպ, Ֆրանսիայում կարծես թե ինչ որ հարաբերություններ է հաստատել այդ երկրում ավելի ու ավելի մասսայականություն ձեռք բերող ազգայնական կուսակցությունների հետ: Ազգայնականների առաջնորդ Մարի Լե Պենը բավական դրական է արտահայտվում Պուտինի հասցեին:

Միեւնույն ժամանակ, Օլանդը Հայաստանում հայտարարեց, որ Եվրամիությունը կհորդորի Հայաստանի համար մշակել Ասոցացման հատուկ մոդել, որը չի հակասի ՄՄ-ին անդամակցությանը: Ֆրանսիայի նախագահը դրանով ընդգծում է, որ Կովկաս կատարած այցը դուրս է Եվրամիության շրջանակից, եւ Ֆրանսիան այստեղ է որպես առանձին խաղացող: Օլանդի այդ մեսիջը կարծես ակնարկ է Բրյուսելին, որ Ֆրանսիան իր առանձին հարաբերությունն է կառուցելու Հայաստան-Ռուսաստան տիրույթում, եւ Բրյուսելը թող որոշի՝ ինքը կա այդ հարաբերության մեջ, թե ոչ: Ընդ որում, այդ ֆոնին հատկանշական է նաե Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հայտարարությունը Վաշինգտոնում այն մասին, թե Ֆրանսիան պարտավոր է իրականացնել Ռուսաստանին Միստրալ դեսանտային-ավիակիր նավեր մատակարերելու պայմանագիրը, թեեւ չի բացառվում դրա վերանայում: Կարդալ ավելին