Շուշան Պետրոսյանի խուլիգանական արարքը

Շուշան Պետրոսյանի խուլիգանական արարքը
Շուշան Պետրոսյանի խուլիգանական արարքը

www.lragir.am- ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր խորհրդարանում վիրավորեց լրագրողներին: Պատգամավորին հունից հանեց Ազատություն ռադիոկայանի լրագրողի հարցը՝ կապված Վերնիսաժի կրակոցների և անպատժելիության մթնելորտի հետ: Նա նախ խնդրեց անջատել տեսախցիկը, իսկ այնուհետև ասաց. «Դուք բոլորդ անբարոյական եք»:

Շուշան Պետրոսյանը նաև ասաց, որ լրագրողներն իր կյանքը կերել են: Հարցին, թե ինչո՞ւ է լրագրողներին վիրավորում, նա չպատասխանեց: Երբ լրագրողներից մեկը փորձեց միջամտել և պարզել, թե ինչու է պատգամավորն իրեն այդպես պահում, Շուշան Պետրոսյանը նրան ասաց. «Գնացիր ստեղից»: