«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հրահանգել են կոճակի դեր աշխատել» (Տեսանյութ)

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հրահանգել են կոճակի դեր աշխատել» (Տեսանյութ)
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հրահանգել են կոճակի դեր աշխատել» (Տեսանյութ)

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին չեն մասնակցել ո՛չ Ֆինանսների, ո՛չ Էկոնոմիկայի, ո՛չ Էներգետիկայի նախարարները: Թքած ունեն, որովհետև էս հիմնարկին հրահանգել են սուսուփուս կոճակի դեր աշխատել և հինգ կոճակ աշխատեց»,- էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման ընդունումից հետո ցուցարար քաղաքացիներին մոտենալով՝ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հետո հեգնեց. «Եթե վիրավորում եմ իրենց, թող ինձ դատի տան` հինգ հատ կոճակ քվեարկեց»: Նրա խոսքով, Ազգային ժողովի պատվիրակությունը կառուցողական առաջարկ է ներկայացրել` ժամանակ խնդրել հիմնավոր ուսումնասիրելու փաստերը, բայց. «Այս առաջարկը չանցավ: Այսինքն` ձեր ցանկացած կոշտ դիրքորոշում, ցանկացած պահանջ մեղմ է, կարող եք ավելին պահանջել, բայց պահանջելու համար, ներող կլինեք, նաև քանակ է պետք»:
Ակցիայի մասնակիցներն էլ պատգամավորներին խնդրեցին միջնորդել, որ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իջնի և անձամբ բացատրություններ տա: Բայց պարոն Մանուկյանը նկատեց. «Փոխանցող լինեի, ես կբերեի կամ չէի թողնի քվեարկեին»: Պատգամավորների հեռանալուց հետո ակտիվիստները որոշեցին վաղը երեկոյան էլեկտրաէներգիայի գնի թանկացման հարցով հավաքվել Մաշտոցի պուրակում՝ քննարկելու իրենց անելիքները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/01/476163/