Դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրապարակումից հետո Առուշանյանն օբյեկտիվ որակեց դատարանի որոշումը: «Շինծու գործեր էին, հետևաբար արդարությունը հաղթեց»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց  Առուշանյանը և հավելեց, որ շտապ պետք է մեկնի Գորիս:

Փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ ասաց, թե դատարանը որոշեց Քննչական կոմիտեի վարչության պետի միջնորդությունը մերժել հիմքերի բացակայության պատճառով: