Գույքագրվում է Արցախում տուժած բիզնեսը, ինչից հետո ՀՀ կառավարությունը կօգնի նրանց ոտքի կանգնել․ ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Տեսանյութ

Հայկական արտադրանքը պետք է լինի որակով և հայկական արտադրանքը իրավունք չունի արտադրվել միայն Հայաստանի համար։ Այդ մասին իր հարցազրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով Թուրքիայից ներմուծումների արգելքի մասին։

Նրա խոսքով, Թուրքիայից գնված ամեն մի ապրանքը հայ զինվորին ուղղված գնդակ է դառնում և պետք է հնարավորինս քիչ ծախսեր անել այդ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է տնտեսական ճգնաժամին, Քերոբյանն ասաց, որ դասեր քաղելով պետք է շարժվել առաջ․ «Մենք ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր, որտեղ կա և ինվեստորը, և պրոյեկտը ու հիմա մեր գերխնդիրը այդ պրոյեկտները հնարավորինս արագ շուկա լցնելն է։ Այստեղ մենք ստանձննում ենք առաջին ջութակի դերը՝ օգնել ինվեստորներին իրենց պրոյեկտները հասցնել շուկա»։

Նա ասել է, որ տեղական ներդրողները շատ մեծ հավատով են լցված Հայաստանի ապագայի նկատմամբ։

Նախարարը խոսել է նաև Արցախում տուժած բիզնեսի մասին և ընդգծել, որ այս պահին տուժած ընկերությունների գույքագրում են իրականացնում։ «Օրինակ, Կատարոն։ Ես ինքս անձամբ խոսել եմ Կատարոյի սեփականատերերի հետ և առաջարկել եմ կարճ ժամանակոմ վերաանգնել իրենց արտադրությունը։ Հիմա մեք սպասում ենք արցախցի գործընկերների արձագանքին։ Նրանք պետք է գույքագրեն, և ՀՀ կառավարությունը ներդրում կանի», -ընդգծել է նախարարը։

Հարցազրույց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ

«ԵԱՏՄ, Չինաստան, ԵՄ երկրներ, Վրաստան. աշխուժացող այլընտրանքային շուկաները գրավիչ են». Էկոնոմիկայի նախարարը թուրքական ապրանքի արգելքի մասին✅ «Երկնիշ տնտեսական աճի կանխատեսումը վերահաստատում եմ». հարցազրույց Վահան Քերոբյանի հետ։#ArmGovՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Posted by ՀՀ կառավարություն on Saturday, December 26, 2020