Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը մեզ տեղեկացրեց, որ Հայաստանի ու Ղարաբաղի սահմանագծին, չհասած Զաբուխ, Երեւանից Արցախ գնացող ավտոերթը կանգնեցրել են քաղաքացիական հագուստով մարդիկ: Ժիրայր Սեֆիլյանը իջել է մեքենայից, որպեսզի զրուցի նրանց հետ, եւ այդ ժամանակ մի քանի տասնյակ ոստիկաններ մահակներով հարձակվել են ավտոշարասյան վրա, ծեծել մարդկանց, ջարդուխուրդ արել մեքենաները: Ըստ տեղեկությունների, Ժիրայր Սեֆիլյանը […]
Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը մեզ տեղեկացրեց, որ Հայաստանի ու Ղարաբաղի սահմանագծին, չհասած Զաբուխ, Երեւանից Արցախ գնացող ավտոերթը կանգնեցրել են քաղաքացիական հագուստով մարդիկ: Ժիրայր Սեֆիլյանը իջել է մեքենայից, որպեսզի զրուցի նրանց հետ, եւ այդ ժամանակ մի քանի տասնյակ ոստիկաններ մահակներով հարձակվել են ավտոշարասյան վրա, ծեծել մարդկանց, ջարդուխուրդ արել մեքենաները: Ըստ տեղեկությունների, Ժիրայր Սեֆիլյանը եւ այլ մասնակիցներ վնասվածքներ ունի: Մի լրագրող ստացել է գլխի վնասվածք, նրան տեղափոխում են Գորիս:
Ավտոմեքենաների մեջ եղել են կանայք եւ երեխաներ, ամեն ինչ կատարվել է նրանց ներկայությամբ: Վարուժան Ավետիսյանի խոսքով, ոստիկանները ուժ են կիրառել ավտոերթի մոտ 30 մասնակցի նկատմամբ, հնչել են նաեւ կրակոցներ: «Եվ ոստիկաններ էին եւ խաժամուժ, օդ էին կրակում, հարձակվում մեր վրա, մենք գիտեինք, որ խաժամուժ է հավաքվել, բայց որ ոստիկաններն այդ քայլին կդիմեին, չէինք սպասում, քանի որ մենք պատրաստվում էինք հետ գալ: Ով ընկել է ձեռքները, ծեծել են: Չենք թողնում մտնեք ներս եւ վերջ, ասում էին՝ ռադ եղեք գնացեք»:
Ավտոերթը ներկայում շարժվում է դեպի Երեւան: Վարուժան Ավետիսյանն ասաց, թե հնարավոր է լինեն բերման ենթարկվածներ: Ավտոերթի մասնակիցները հարձակումից առաջ մոտակա բարձունքներին տեսել են դիմակավորված անձանց: Կարդալ ավելին