Պարագվայը «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատարարարման պարտավորագիր Է կնքել Ռուսաստանի հետ

Պարագվայի առողջապահության նախարար Խուլիո Մացոլենին հայտնել Է, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ պարտավորագիր ստորագրել COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատարարարման վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ժամանակին կհայտարարենք մատարարարման ծավալների եւ ժամկետների մասին»,-խոստացել Է նա: Նախարարը նաեւ հայտնել Է, թե փետրվարի երկրորդ կեսին սպասվում Է, որ COVAX մեխանիզմի միջոցով երկիր կհասնի AstraZeneca-ի պատվաստանյութը: Կորոնավիրուսի համավարակի սկզբից իր վեր Պարագայում հայտնաբերվել Է վարակման ավելի քան 136 հազար դեպք, գրանցվել Է 2,7 հազարից ավելի մահվան դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: