Ասկերանում և Մարտունիում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում, Մարտունի քաղաքի մոտակայքում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Տեղեկատու հեռախոս՝ 911»,- ասվում է հայտարարության մեջ: