Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը հեղինակի գործընկերները ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը` փետրվարի 12-ին, հեղինակի գրչակից ընկերները, արվեստի երկրպագուներն այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` ծաղիկներ խոնարհելով մտավորականի շիրիմին:

Խոսելով Հրանտ Մաթևոսյանի գրականության ոչ միայն ազգային, այլև համաշխարհային լինելու մասին նրա որդին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը մեջբերեց հոր խոսքերը. «Չկա համաշխարհային գրականության կայացած միավոր, որն իր արմատներով խորապես ազգային չլինի»:

«Հենց իրական ազգայինն է, որ կարող է համաշխարհային դառնալ ու ճանաչվել, որովհետև միայն իրապես ապրված խոհերով ստեղծված գրականությունը, ձևակերպված խոսքը կարող են դառնալ միջազգային: Ազգային ասելով մենք այլ բան ենք հասկանում. մենք ենթագիտակցաբար հասկանում ենք մի փոքր գավառամիտ, մի փոքր չկայացած, մի փոքր տեղայնացված, իբր քո սեփական  հոգսերից ու քեզանից խոսող, բայց իրականում ոչինչ էլ չասող գրականությունը, կինոն, երաժշտությունը, մինչդեռ ազգայինը խորապես միջազգային է և միջազգայինը՝ ազգային»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ասաց  Դավիթ Մաթևոսյանը:

Մանրամասները՝ այստեղ