Ավազակապետական բուրգի համահիմնադիրը, պետությունը կազմաքանդողը, քրեաօլիգարխիայի պարագլուխը գործող իշխանությանը մեղադրում է բանակը թալանելու մեջ. Բաբաջանյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ավազակապետական բուրգի համահիմնադիրը, պետությունը կազմաքանդողը, քրեաօլիգարխիայի պարագլուխն ու հայկական գողական աշխարհի պախանը գործող իշխանությանը մեղադրում է բանակը թալանելու մեջ:

Երիցս ճիշտ է անում:

Եթե հեղափոխական ուժը չի ընկալում իր պատասխանատվությունը պետության առջև և անցած 25-ամյա զավթված իշխանության իրողության վերաբերյալ իրավաքաղաքական գնահատական չի տալիս, մարդասպանը, թալանչին հանցագործը իրավունք ունի ասել ու հայտարարել՝ ինչ կուզի:

Մարդ, ով իշխանության է եկել փաստացի պատերազմում գտնվող բանակը Երևանի կենտրոնում խաղաղ ցուցարարներին սպանելու և հանրահավաքները թույլ չտալու միջոցով, ում պաշտոնավարման օրոք բանակում ամենաշատ ինքնասպանություններն են արձանագրվել, ով անձամբ է համակարգել և տնօրինել ողջ պետական համակարգի և հատկապես բանակի գնումներն ու ատկատները, ով փողով զինվորական կոչումներ է շնորհել, գողական բարքերն է խորացրել բանակում, ում պաշտոնավարման ընթացքում հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ արտագաղթել են, ով Հովիկ Աբրահամյանի նման կիսաքրեական հանցագործ անգրագետին նշանակել է ՀՀ վարչապետ, ով անձնապես բուծել է քրեաօլիգարխներ, նրանց տվել ԱԺ մանդատ, գործող կամազուրկ, անբան, անկյալ իշխանությանը մեղադրում է բանակը թալանելու մեջ»: