Խոսնակը՝ ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում Խաչատուր Սուքիասյանի մասնակցության հարցի մասին

Գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը տեղեկացնում է․

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ կապված ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում Խաչատուր Սուքիասյանի մասնակցության հետ, հայտնում եմ.

Խաչատուր Սուքիասյանն այս օրերին հանդիպում-քննարկումներ է ունենում քաղաքական և հասարակական գործիչների հետ։ Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ՝ հանրությանը տեղեկացնելով կայացված որոշման մասին»։