Սոտքի հատվածում հայկական կողմը չունի որևէ դիրք, որը գտնվի ՀՀ սահմանագծից հետ․ ԳՇ պետի տեղակալ․ Տեսանյութ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը պետական սահմանի պաշտպանությունը իրականացնում են նախկինում գոյություն ունեցած ՀՀ սահմանի եզրագծով։ Այդ մասին քիչ առաջ հրատապ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ մեկնաբանելով այսօր Սոտքի հանքավայրում այսօր կատարվածը։

«Մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր և այն խոսակցությունները, որոնք այսօր շրջանառվում էին իրականությանը չեն համապատասխանում։ Մենք չունենք, որևէ դիրք, որը գտնվի ՀՀ սահմանագծից հետ», -հավելեց Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի, Քարվաճառի ճանապարհը փակվելուց հետո դարպասները՝ հայկական դրոշով տեղադրել է Սոտքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ռուսական ընկերությունը։ Ներկայացնելով քարտեզը, ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալը ասաց, որ Սոտքի ոսկու հանքավայրի մի մասը գտնվելու է Հայաստանի, մյուս մասը՝ Ադրբեջանի տարածքում։

Հրատապ ասուլիս ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբում․ ՈՒՂԻՂ

Հրատապ ասուլիս ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբում․ ՈՒՂԻՂ

Posted by Factor TV on Thursday, November 26, 2020