Մարտի 23-ից 24-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։