Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 9-ին բաժին է ներկայացել 28-ամյա Նիկոլայ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նիկոլայ Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։