Մեծ Բրիտանիայում 2 շաբաթում կրկնապատկվել է AstraZeneca-ով պատվաստումից հետո թրոմբերի առաջացման դեպքերը․ Factor.am

Բրիտանիայի կառավարության գիտական խորհրդատուները տարակարծիք են այն հարցի շուրջ, թե արդյոք անհրաժեշտ է մինչև 40 տարեկաններին պատվաստել AstraZeneca-ի պատվաստանյութով՝ հաշվի առնելով պատվասոումից հետո թրոմբերի առաջացման դեպքերի թվի աճը, գրում է Financial Times-ը։ Մարտին Պատվաստումների և իմունիզացիայի միացյալ կոմիտեն (JCVI) որոշում կայացրեց, որ մինչև 30 տարեկան բոլոր առողջ մարդկանց պետք է առաջարկվի AstraZeneca պատվաստանյութին այլընտրանք, եթե այդ այլընտրանքն առկա է:

Նման որոշում է կայացվել պատվաստանյութի հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցությունների մասին հաղորդումներից և տարբեր տարիքի մարդկանց մոտ ռիսկերի և դրանց օգուտների հարաբերակցության գնահատումից հետո։ JCVI- ն այժմ քննարկում է, թե արդյոք նույն խորհուրդը պետք է տարածվի 30-ից 39 տարեկան այն մարդկանց վրա, ովքեր զանգվածաբար պատվաստվելու են մայիսին: Կոմիտեի որոշ գիտնականներ կոչ են անում գնալ այս ճանապարհով, իսկ մյուսները պնդում են, որ դեռ բավարար ապացույցներ չկան որոշումներ կայացնելու համար, որոնք կարող են հանգեցնել պատվաստանյութի նկատմամբ անվստահության աճի: Մինչդեռ, ըստ Telegraph- ի, վերջին երկու շաբաթվա ընթացքում պատվաստումից հետո թրոմբերի առաջացման ռիսկը կրկնապատկվել է, բայց կառավարությունը շարունակում է կրկնել, որ պատվաստանյութի օգուտները գերազանցում են հավանական ռիսկերը: Հրապարակման համաձայն՝ թրոմբոզի դեպքերի քանակը 79-ից հասել է 168-ի, մահացություններինը ՝ 19-ից 32-ի։

Այս մասին են վկայում Yellowcard կառավարական համակարգի տվյալները, որը ֆիքսում է պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին հաղորդումները: Այսպիսով, տրոմբոզի առաջացման հավանականությունը, որը նախկինում 1-ն էր 250 հազարից, այժմ հավասար է 1/126582:

© factor.am