Կազանում հրաձգության հետևանքով մահացել է 7 երեխա. մայիսի 12-ին հայտարարվել է սգո օր

Կազանի դպրոցնեից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է 7 երեխա և մեկ ուսուցիչ, 16 մարդ՝ դպրոցի աշխատակիցներ և երեխաներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս պահին իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում դեպքի վայրում:

Հայտնի է, որ հրաձգության հեղինակը 19 տարեկան է, ձերբակալված է: Նա ունեցել է նաև հանցակից: