Արդիականացվել է Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի լուսավորությունը

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փոփոխվում և արդիականացվում է տրանսպորտային թունելների լուսավորություն ցանցը: Տեղադրվող ԼԵԴ լուսատուներն ապահովում են լավ տեսանելիություն, նաև` ավելի քան 60 տոկոս էներգախնայողություն:

«Երքաղլույս» ՓԲԸ աշխատակիցները նախօրեին ավարտել են Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի լուսավորության ցանցի արդիականացումը:Աշխատանքների ընթացքում էլեկտրական մալուխներն անցկացվում են ջրամեկուսիչ հատուկ խողովակներով՝ անվտանգությունն ապահովելու ու ավելորդ խափանումներից խուսափելու նկատառումով:

Եվս 10 հասցեում աշխատանքներն ավարտվել են: