Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀնախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Ֆինանսների նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար», -նշված է նախագահի հրամանագրում:

Նկատենք՝ Տիգրան Խաչատրյանը Էկոնոմիկայի նախկին նախարարն էր: