Ազգային ժողովում նախագահի տեղակալ են ընտրում. տեսանյութ

Ազգային ժողովում պատգամավորները ԱԺ փոխնախագահ են ընտրում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Հակոբ Արշակյանին:

Օգոստոսի 3-ին կայացած ընտրություններում ԱԺ փոխնախագահ էր ընտրվել ՔՊ-ից Ռուբեն Ռուբինյանը: Նրա քվեարկությանը խորհրդարանական ընդդիմությունը չէր մասնակցել, և Ռուբինյանն ընտրվել էր միայն իշխանական խմբակցության ձայներով:

Այսօր Հակոբ Արշակյանի թեկնածության քվեարկությունից հետո տեղի է ունենալու ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցի քննարկումը: