Ռուբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համաբարձումյանի հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի հաղորդագրությունը։
«Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամփոխհատուցում բռնագանձելու պահանջներով:
Ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել այն, որ Սիլվա Համբարձումյանը 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսիժամանակ հնչեցրել է հետևյալ արտահայտությունը. «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետությաննախագահին՝ ՔոչարյանՌոբերտին և՛ ․․․»:
Հայցադիմումը դատարան է մուտքագրվել այսօր»,- նշված է հաղորդագրության մեջ: