Իտալիայում ինքնաթիռն ընկել է շենքի վրա․ կան զոհեր․տեսանյութ.Factor

Իտալիայի Սան Դոնատո Միլանեզե քաղաքում ոչ մեծ մասնավոր ինքնաթիռ է կործանվել, որի  հետևանքով 6 մարդ է զոհվել:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է շտապօգնության ծառայության ներկայացուցիչը: Դեպքի վայր են ժամանել հրշեջները, որոնք զբաղվում են օդանավի ընկնելու վայրում բռնկված հրդեհի մարմամբ։ Միլանից Սարդինիա թռչող օդանավում եղել են օդաչուն և հինգ ուղևոր:

Ren TV-ն տեսանյութ է հրապարակել։ Հրապարակված կադրերում երևում է, որ ինքնաթիռի ընկնելուց հետո կայանատեղիի շենքը հրդեհվել է: Հրդեհը ոչնչացրել է շինության երկու հարկերն ու մի քանի կայանված մեքենաները։ Աղետի պահին շենքում մարդիկ չեն եղել։

Այս մասին հայտնում է factor.am-ը: