ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված․ Փաշինյանը՝ Պուտինին

ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված: Այս մասին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռուսաստանը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, առանցքային դեր է խաղում հակամարտության կարգավորման և տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում»,-ասել է նա ՝ հավելելով, որ ուրախ է քննարկել այս կարևոր հարցերը:

Փաշինյանը շեշտել է, որ դեռեւս չի կարելի խոսել տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կայունացման մասին: Նա նշել է, որ ուրախ է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ, քանի որ սա հնարավորություն է ևս մեկ անգամ կարեւոր հարցեր քննարկելու համար: ՀՀ վարչապետը նաև շեշտել է, որ Հարավային Կովկասում ու աշխարհում դինամիկ գործընթացներ են ընթանում և այս համատեքստում շատ կարևոր են դաշնակիցների հետ հանդիպումները։

Աղբյուր՝ Factor.am