Գազի գնի առնչությամբ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել․ Վարագ Սիսեռյան

Գազի գնի առնչությամբ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել․ Վարագ Սիսեռյան
Գազի գնի առնչությամբ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել․ Վարագ Սիսեռյան

Քննարկումների մեծ առիթ հանդիսացած գազի սակագնի ենթադրալ փոփոխության հետ կապված փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ։ 

«Ռուսական գազի գնի հետ կապված ասեմ հետևյալը.

• Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին:

• ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը:

Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»։