Տոտալ բռնության շղթա է, որին ենթարկվում են ՀՀ քաղաքացիները․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատասենյակում տեղի է ունենում բռնության ակտ,

երբ անհետ կորած զինվորների, գերիների հարազատները կառավարության շենքի մոտ խաղաղ ակցիա իրականացնելս բռնության են ենթարկվում ոստիկանության կողմից,

երբ Աժ նախագահի դերը ստանձնած անձը խոսում է գերիների թեմայով հետևյալ կերպ. «Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են…Հայրենիքը։ Հիմա կներես, կարող է մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում է էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էն մարդիկ են, որոնք զենքը դրել եւ փախել եւ մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։ Որովհետեւ էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրենք զենքը դրել եւ փախել են, հայտնվել են գերության մեջ»։

երբ, երբ, երբ․․․Տոտալ բռնության շղթա է, վերբալ, ֆիզիկական, ես դեռ չեմ անդրադաառնում հոգեբանական ու տնտեսական բռնությանը, որին ենթարկվում են ՀՀ քաղաքացիները։

Ի՞նչ եք անում, կանգ առեք, սա անտանելի է, սա արդեն որևէ կերպ չի կարող շարունակվել, կանգ առեք»։