Այցեր ենք իրականացրել զինծառայողներին, որոնք ադրբեջանական գերությունից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորվել են․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իմ հանձնարարությամբ՝ այսօր այցեր ենք իրականացրել ՀՀ այն զինծառայողներին, որոնք ադրբեջանական գերությունից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորվել են:

«Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են փաստաթղթեր, ինչպես նաև նրանց իրավունքների վիճակը, այդ թվում՝ գերեվարումից սկսած:

Քիչ առաջ ամփոփեցինք այցերը, որոնց արդյունքներով պետական համապատասխան մարմիններին կհասցեագրվեն անհրաժեշտ գրություններ: Կձեռնարկվեն այլ անհրաժեշտ քայլեր»: