ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 28-29-ը, գրում է ՏԱՍՍ-ը։
Այս մասին հայտնում է factor.am-ը:
«Հանդիպում, իսկապես, նախատեսված է (դեկտեմբերի 29-ին), նրանք կհանդիպեն նաև ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում (դեկտեմբերի 28-ին)»,- հայտնել է Պեսկովը: Նա նշել է, որ տեղյակ չէ՝ ինչ որոշումներ են պատրաստվում ընդունել ՌԴ և Բելառուսի առաջնորդներն Ամանորին ընդառաջ։