Հստակեցվում է Հակակոռուպցիոն կոմիտեում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակը

Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից հայտնում են․

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Ըստ նախագծի՝

Հստակեցվում է Հակակոռուպցիոն կոմիտեում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց իրավական կարգավիճակը,

Հակակոռուպցիոն Կոմիտեում 20 ինքնավար թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձանց քանակը համալրվում է ևս 10-ով։Նախագծի նպատակն է՝

լրացնել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում պետական հայեցողական պաշտոնների ցանկը և սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները,

լուծել Կոմիտեի ծառայողների և Հատուկ Քննչական Ծառայության ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց երկարամյա ծառայության կենսաթոշակից օգտվելու իրավունքի իրացմանը խոչընդոտող խնդիրները, նպաստելով վերջիններիս սոցիալական որոշ երաշխիքների ապահովման բարելավմանը,

խուսափել առաջիկայում սպասվելիք աննախադեպ գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված քննության որակին սպառնացող խոչընդոտներից՝ ավելացնելով Հակակոռուպցիոն Կոմիտեում ինքնավար թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձանց քանակը։

2021 թ. հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեում երեսուն ինքնավար թափուր պաշտոնների համալրման կապակցությամբ, համաձայն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի, 2021 թ. հոկտեմբերի 23-ից «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ու դրա հետ փոխկապակցված ակտերը ամբողջությամբ ուժի մեջ են մտնում:

Հեղինակներ՝ Վահագն Հովակիմյան, Վլադիմիր Վարդանյան