ՊՎԾ ձերբակալված աշխատակիցների վերաբերյալ ԱԱԾ-ն հանդես կգա հայտարարությամբ

ՊՎԾ ձերբակալված աշխատակիցների վերաբերյալ ԱԱԾ-ն հանդես կգա հայտարարությամբ
ՊՎԾ ձերբակալված աշխատակիցների վերաբերյալ ԱԱԾ-ն հանդես կգա հայտարարությամբ

ԱԱԾ-ն ևս ձեռնպահ է մնում մեկնաբանելուց, թե արդյոք ՊՎԾ 4 աշխատակիցներ ձերբակալվե՞լ են, թե՝ ոչ։ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը Factor.am-ին ասաց, որ քիչ անց ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը դեպքի առնչությամբ հայտարարությամբ հանդես կգա։

Աղբյուրը տեղեկացնում է, որ ՊՎԾ-ից ևս չեն մեկնաբանում իրենց չորս աշխատակիցների ձերբակալման լուրը, մասնավորապես ՊՎԾ մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանը հորդորեց մեզ լուրը ճշտել ԱԱԾ-ից․ «Իսկ մենք իրավապահ մարմի՞ն ենք, որ մեկնաբանենք, միգուցե ԱԱԾ-ից փորձեք ճշտել։ Մենք չենք կարող հաստատել կամ հերքել, քանի որ մենք չենք ձերբակալություն իրականացնող կամ չիրականացնողը»։