Վայոց ձորում նկարահանել են Կովկասյան ընձառյուծին. Տեսանյութ

Վայոց ձորում նկարահանել են Կովկասյան ընձառյուծին. Տեսանյութ
Վայոց ձորում նկարահանել են Կովկասյան ընձառյուծին. Տեսանյութ

«Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են Կովկասյան ընձառյուծ և նկարահանել նրան»,- ֆեյսբուքյան իր էջում լավ լուրի մասին է ավետում WWF Armenia-ն (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը)։ Կից հրապարակված տեսանյութում կովկասյան ընձառյուծն է:

«Վայոց Ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են կովկասյան ընձառյուծին և նկարահանել նրան։ Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից։ Մինչ այս մենք կարողանում էինք այս չափազանց զգուշավոր կենդանուն տեսնել միայն ֆոտո-թակարդների միջոցով։ Պահպանենք մեր բնությունը, այն մեզ հիացնելու շատ հնարավորություններ ունի»,-նշված է կից գրառման մեջ։