Ստեփանակերտում ևս 260 ընտանիք շուտով նոր տուն կտեղափոխվի

Ստեփանակերտում ևս 260 ընտանիք շուտով նոր տուն կտեղափոխվի: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

Հիմնադրամը հայտնում է, որ կառուցած  նոր  բնակելի համալիրն արդեն կահավորված է, այն տեխնիկապես հագեցնելու համար Արցախի ճանապարհին են սառնարաններ, լվացքի մեքենաներ, գազօջախներ և  հեռուստացույցներ: