Առցանց եղանակով արցախցու կողմից թմրամիջոց պատվիրելու և ձեռք բերելու փաստով հարուցվել է քրեական գործ. ԱՀ ՆԳՆ

Այս մասին հայտնումե է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից՝ նշելով մանրամասներ:

Այսպես. ԱՀ ոստիկանությունը պարզել է, որ 2022թ. փետրվարի 6-ին ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ՝ Ն․Պ․-ն, առանց իրացնելու նպատակի, խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու նպատակով, 2022 թվականի փետրվարի 05-ին սոցիալական կայքով անհայտ անձի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առցանց եղանակով համապատասխան վճարում կատարելով ստացել է ձեռք բերման ենթակա թմրամիջոցների՝ ՀՀ Երևան քաղաքում գտնվելու վերաբերյալ տեղեկություն և նույն օրը իր մտերիմ ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ՝ Ա․ Ա․-ին հեռախոսակապով խնդրել է ներկայանալ նշված վայր և այնտեղից վերցնել ձեռք բերման ենթակա թմրամիջոցներն ու պահել իր մոտ, մինչև այլ անձի միջոցով ԱՀ Մարտունի քաղաք փոխադրելը։

Ա.Ա․-ն կատարել է խնդրանքը և 2022 թվականի փետրվարի 8-ին նշված թմրամիջոցները փոխանցել է ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ՝ Ա․Մ․-ին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով՝ Ա.Մ․-ն 2022 թվականի փետրվարի 10-ին իրեն պատկանող «Opel-Zafira» մակնիշի ավոտմեքենայով նշված թմրամիջոցները Մարտունի քաղաք փոխադրելիս՝ Ստեփանակերտ քաղաքի <<Զառին բաղ>> կոչվող տեղանքից բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության աշխատակիցների կողմից և ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են խոշոր չափերի հասնող՝ 15.09 գրամ «Մարիխուանա» տեսակի և զգալի չափերի հասնող 0.134 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցները:

Նկատի ունենալով, որ սույն նյութերով առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը՝ հետաքննության տվյալների և նյութական հետքերի հայտնաբերման տեսքով, բավարար է քրեական գործ հարուցելու հիմքը, ուստի վերը նկարագրված արարքների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ և իրականացվել է հետաքննություն: